National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.12.2019
«Բաց դասեր»` ՀՀ Ազգային ժողովում
1 / 19

ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 5-ին խորհրդարան են այցելել  Հայաստանի  պետական  ֆիլհարմոնիայի աշխատակիցները:  Հյուրերի հետ հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:

Պատգամավորը ծանոթացրել է իր կենսագրությանը, խոսել սպորտային ձեռքբերումների եւ պատգամավորական գործունեության մասին՝ նշելով, որ քաղաքականությամբ զբաղվելն իր համար ինքնանպատակ չի եղել: Նա տեղեկացրել է, որ կան հստակ ծրագրեր, որոնք կյանքի են կոչվում:

Մշակութային օջախի ներկայացուցիչները  Արսեն Ջուլֆալակյանի հետ զրուցել են քաղաքականությանն ու  սպորտի բնագավառին վերաբերող հարցերի շուրջ:

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտների ու մանկավարժների հետ հանդիպել է Գեղարքունիքի մարզից ընտրված պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը։ Նա խոսել է իր հեղինակած եւ երկրորդ ընթերցմամբ քննարկված «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում նախատեսող նախագծի կարեւորության մասին: Վարազդատ Կարապետյանը նաեւ տեղեկացրել է, որ ինքն ու պատգամավոր Արտակ Մանուկյանը շրջանառության մեջ են դրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով փորձ է արվում կարգավորել վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիներին տրամադրվող բարձր տոկոսադրույքով վարկերի հարցը։ Օրենսդիրներն առաջարկում են նվազեցնել տոկոսադրույքների չափը։

Պատգամավորն անդրադարձել է բնապահպանական խնդիրներին, ընդգծել դրանց լուծման գործում յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության կարեւորությունը։ Նա երեխաներին հորդորել է լավ սովորել եւ հասնել նպատակներին։

«Սոցիալական ձեռներեցներ» դպրոցի սաների հետ «Բաց դասը» վարել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանը, Սրբուհի Գրիգորյանը, Գեւորգ Գորգիսյանը։ Մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է 2020թ- պետական բյուջեի նախագծի մշակման, քննարկման եւ ընդունման ընթացակարգերը։ Կարեւոր է համարվել ֆինանսական հատկացումների նպատակային օգտագործումն ու բյուջետային ծրագրերի ժամանակին իրագործումը։ Այնուհետեւ քննարկում է ծավալվել սոցիալական ձեռնարկատիրության խնդիրների շուրջ։

Սոֆիա Հովսեփյանի տեղեկացմամբ՝ վերջնական մշակման փուլում է բնագավառի վերաբերյալ հայեցակարգը, ինչը մոտ ապագայում կներկայացվի հանրությանը։

Սրբուհի Գրիգորյանը պատմել է Սիսիանում եւ հարակից համայնքներում Եվրամիության ֆինանսական աջակցությամբ արդեն իրականացված ծրագրերի մասին։ Նա հորդորել է երիտասարդ մասնագետներին չերկնչել եւ անկաշկանդ մշակել ծրագրեր ու դրանք իրականացնել։
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am